ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կդառնա՞ արդյոք Հայաստանը քաղցկեղի բուժման կենտրոն
Աշխարհում տարեկան մոտ 6 մլն մարդ մահանում է քաղցկեղից: Հայաստանում քաղցկեղից մահացողների թիվը կազմում է տարեկան 500-600 հոգի (2011 թ.՝ 1000 բնակչի հաշվով՝ 5,6 մարդ): Այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդ մահ մեր երկրում քաղցկեղի զոհ է:
Այս առումով՝ քաղցկեղը թիվ 2 մարդասպանն է՝ զիջելով միայն արյան շրջանառության համակարգից մահացածների թվին (2011 թ.՝1000 բնակչի հաշվով 13.3):
Բարեբախտաբար՝ բժշկությունը վերջին տասնամյակներում զգալի առաջընթաց է արձանագրել քաղցկեղի հայտնաբերման ու բուժման ոլորտում: Միայն թե դա բավականին թանկ է՝ աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ, որ միջուկային բժշկության կենտրոններ ունեն: Մեր հարեւան երկրներում, համենայնդեպս, այդպիսի կենտրոններ չկան, իսկ Ռուսաստանում մի քանի նման կենտրոններ են կառուցված, որոնք ակնհայտորեն երկրի կարիքների համար բավարար չեն համարվում:
Բարեբախտաբար՝ Հայաստանում սկսել են ուռուցքաբանության միջուկային կենտրոնի շինարարությունը (անվանում են նաեւ քաղցկեղի գերազանցության կենտրոն), ու դրա ավարտը հեռու սարերի ետեւում չէ: Հայաստանի բժշկության որոշ ուղղություններ առանց այն էլ այս տարածաշրջանում լավ համբավ ունեն, իսկ ուռուցքաբանության կենտրոնի շինարարությունը լուրջ ճեղքում է նշանակում: Հիմա ավարտին է մոտենում ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինարարությունը (կգործի 2014 թ. սկզբներին), նախատեսում են նաեւ կառուցել ռադիոճառագայթային կենտրոն, այնուհետ՝ հիվադանոցային մասնաշենք:
Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնում տեղադրվելու է բելգիական գերժամանակակից ցիկլատրոնը, որն էլ հենց ախտորոշման հիմնական գործիքն է: Ի՞նչ է տալիս այն՝ հայտնաբերել ուռուցքն իր սկզբնավորման ամենանախնական փուլում, գնահատել՝ արդյո՞ք այն սրացում կառաջացնի օրգանիզմում: Ըստ այդմ էլ նշանակվում է բուժումը, որը հիվանդի վրա ավելի էժան է նստում, քան ուռուցքի ավելի ուշ փուլերում:
Կան երկրներ, որ մասնագիտացել են միջուկային բժշկության ոլորտում: Առաջին հերթին՝ դա Իսրայելն է, որտեղ մի քանի նմանատիպ կլինիկաներ են գործում: Սակայն իսրայելական գները բավական բարձր են: Ընդհանուր գնացուցակներ չկան, քանի որ այս հիվանդությունը առանձնահատուկ է յուրաքանչյուրի համար, սակայն մի քանի մոտավոր գին կարելի է նշել՝ հիմնվելով Իսրայելու բուժում առաջարկող կազմակերպությունների հրապարակումների վրա: Այսպես՝ բարձրակարգ բժշկի կոնսուլտացիաներն արժեն 550-580 դոլար: Ստանդարտ ախտորոշումն արժե 2000-3000 դոլար, սակայն կարելի է օգտագործել նաեւ նախկինում արված հետազոտությունները (դա էժանացնում է բուժման արժեքը): Էական նշանակություն ունի կեցության արժեքը՝ եթե հիվանդը ցանկանում է ընտրել բնակվել հենց կլինիկայի տարածքում, դա կարժենա առնվազն օրական 160 դոլար: Սակայն կարելի է սենյակ վարձել այլ վայրերում օրական մոտ 60 դոլարով:
Թե Հայաստանում ի՞նչ գներ կսահմանվեն՝ դժվար է ասել: Հաստատապես կարելի է ասել, որ օտարերկրացիների համար կեցության արժեքն այնքան բարձր չի լինի, ինչպես Իսրայելում: Հարկ է նշել, որ սկզբնական փուլում աշխատելու են արտասահմանից հրավիրված մասնագետներ, իսկ դա նշանակում է, որ կոնսուլտացիաների արժեքը դժվար թե փոքր լինի: Սակայն Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը վստահեցնում է, որ այնպես կանեն, որ ծառայությունը հայաստանցիների համար մատչելի դառնա: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պետք է հաշվի առնել նաեւ, որ քաղցկեղի բուժման գերազանցության կենտրոնի համար 50 մլն դոլարի ներդրում է կատարվելու, որի մեծ մասը վարկեր ու մասնավոր ներդրումներ են: Այսինքն՝ որոշակի բիզնես շահեր կան, ինչը եւս գնի վրա կազդի: Սակայն, հաշվի առնելով, որ պետության մասնակցությունը եւս նշանակալի է՝ հայսստանցիները որոշ արտոնությունների հույս կարող են ունենալ:
02.08.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







